ԴԴավիթ Մուրադյան

Հոկտեմբերի 25-ից ՌԴ քաղաքացիների մուտքը հանրապետություն կարգելվի. Չեխիայի ԱԳ նախարար

Հոկտեմբերի 25-ից ՌԴ քաղաքացիների մուտքը հանրապետություն կարգելվի. Չեխիայի ԱԳ նախարար

Մենք միջոցներ ենք ձեռնարկում Ռուսաստանի այն քաղաքացիների նկատմամբ, որոնք ստացել են կարճաժամկետ շենգենյան վիզա՝ զբոսաշրջության, մշակույթի և սպորտի նպատակով։ Հոկտեմբերի 25-ից նրանց մուտքը Չեխիա կարգելվի՝ հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Յան Լիպավսկին և հավելել, որ առաջին հերթին արգելքը կազդի Պրահայի միջազգային օդանավակայան ժամանող ռուսաստանցիների վրա։

Ֆինլանդիայի կառավարությունն ավելի վաղ հավանություն էր տվել ՌԴ-ից ժամանող զբոսաշրջիկների համար սահմանը փակելու գաղափարին։ Սակայն այս որոշումը չի ազդում մարդասիրական նկատառումներով երկիր մուտք գործող քաղաքացիների վրա։

Սկսել է գործել նաև Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի որոշումը՝ արգելել  ԵՄ այլ երկրներում շենգենյան վիզաներ ստացած ՌԴ քաղաքացիների մուտքը։

Հեղինակ՝ Աննա Հովհաննիսյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում