ԴԴավիթ Մուրադյան

Կրեմլը Զելենսկուն առաջարկել է չհրաժարվել Ռուսաստանի հետ բանակցություններից

Կրեմլը Զելենսկուն առաջարկել է չհրաժարվել Ռուսաստանի հետ բանակցություններից

Բոլորը տեղյակ են Զելենսկու՝ Ռուսաստանի հետ բանակցություններից հրաժարվելու հայտարարություններին։ Հիշեցի հայտնի արտահայտությունը՝ երբեք մի՛ ասա երբեք՝ ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը: Նա նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չպետք է հրաժարվի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից։ 

Հոկտեմբերի 4-ին Զելենսկին հաստատել էր Պուտինի հետ բանակցություններից հրաժարվելու որոշումը, որը սեպտեմբերի 30-ին ընդունել էր Ուկրաինայի ազգային անվտանգության խորհուրդը։ Սա Կիևի արձագանքն էր Կրեմլում Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների՝ Ռուսաստանին միանալու մասին համաձայնագրերի ստորագրմանը։ 

«Մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ երկխոսության, բայց այլ նախագահի հետ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Կրեմլը պատասխանել է, որ բանակցություններին անհրաժեշտ է «երկու կողմ», և որ Ռուսաստանը այժմ պետք է սպասի կամ «ներկայիս նախագահի դիրքորոշման փոփոխությանը», կամ «Ուկրաինայի ապագա նախագահին, որը կունենա այլ դիրքորոշում ՝ ելնելով ուկրաինացի ժողովրդի շահերից»։

Հեղինակ՝ Աննա Հովհաննիսյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում