ԴԴավիթ Մուրադյան

Ճապոնիայում սահմանափակումների վերացումից հետո առաջին զբոսաշրջիկներին օդանավակայանում դիմավորել են նինձյաները

Ճապոնիայում սահմանափակումների վերացումից հետո առաջին զբոսաշրջիկներին օդանավակայանում դիմավորել են նինձյաները

Նինձյաներ, տեսարժան վայրերի պատկերներով պաստառներ, գունագեղ զգեստներ և անվճար տեղեկատվական գրքույկներ՝ այսպես է Ճապոնիան դիմավորել հյուրերին օդանավակայաններում՝ զբոսաշրջիկների առջև երկրի բացման առաջին օրը։

Ըստ ճապոնական լրատվամիջոցների՝ բազմաթիվ օդանավակայաններում օտարերկրացիներին դիմավորել են տարբեր վարչակազմերի ներկայացուցիչներ և տուրօպերատորներ։ Կանսայի միջազգային օդանավակայանում ճանապարհորդներին դիմավորել են սև և կարմիր խալաթներ հագած նինձյաներ։ Նրանք զբոսաշրջիկներին տվել են անվճար տեղեկատվական գրքույկներ՝ կտորե տոպրակների մեջ։

Նրանց կողքին զբոսաշրջային օպերատորների ներկայացուցիչները հյուրերին դիմավորել են «Բարի գալուստ Կանսայ» գրությամբ մեծ, գունագեղ պաստառներով։

Այս տարվա հոկտեմբերի 11-ից հանվել է անհատական ճանապարհորդների համար զբոսաշրջային վիզաների տրամադրման արգելքը, որը սահմանվել էր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված։ Բացի այդ, 68 երկրի քաղաքացիներ կրկին հնարավորություն են ստացել առանց վիզայի այցելել Ծագող արևի երկիր։

Հեղինակ՝ Աննա Հովհաննիսյան

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում