ԴԴավիթ Մուրադյան

Հունգարիան հայտարարել է, որ չի աջակցի ԵՄ-ում ռուսական գազի գնի սահմանաչափի ներդրմանը

Հունգարիան հայտարարել է, որ չի աջակցի ԵՄ-ում ռուսական գազի գնի սահմանաչափի ներդրմանը

Հունգարիան չի աջակցի Եվրամիությունում ռուսական գազի գնի սահմանաչափի ներդրմանը, քանի որ նման քայլը սպառնալիք կստեղծի երկրի էներգետիկ անվտանգության համար։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ Պրահայում ԵՄ երկրների էներգետիկ գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։

«Մենք չենք փոխել մեր դիրքորոշումը, ռուսական գազի գնի  արհեստական շեմ սահմանելը վնասակար է, վտանգավոր և վտանգում է Հունգարիայի էներգամատակարարումը: Հետևաբար, մենք դրան ոչ մի կերպ չենք աջակցում»,- ասել է Սիյարտոն:

Հեղինակ՝ Էլինա Իշխանյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում