Lactalis-ի սալմոնելան մեր փոքրիկներին չի սպառնում

Lactalis-ի սալմոնելան մեր փոքրիկներին չի սպառնում

Եվրոպայում բարձրացած աղմուկը Հայաստան էլ է հասել: Փոքրիկ ունեցող ծնողներին աղիքային հարուցիչի խնդիրն անհանգստացրել է:

Հայաստանի դեղատներում ֆրանսիական Lactalis International ընկերության մանկական կաթնախառնուրդ չի վաճառվում: Այդ ընկերության արտադրած նորածնային կերն արդեն հինգ տարի Հայաստան չի ներկրվում: Այս մասին հայտնել են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:

Lactalis International-ն աշխարհի խոշոր կաթնամթերք արտադրողներից է: Ընկերության մանկական կաթնային չոր խառնուրդի դեկտեմբերի խմբաքանակում հայտնաբերվել են սալմոնելա խմբի մանրէներ, որոնք աղիքային ինֆեկցիայի հարուցիչներ են: Lactalis-ն աշխարհի 83 երկրներում վաճառքից հետ է կանչել ավելի քան 12 միլիոն տուփ մանկական կեր և խոստացել փոխհատուցել վնասը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում