ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիայում սեպտեմբերին գնաճը գերազանցել է 83%-ը

Թուրքիայում սեպտեմբերին գնաճը գերազանցել է 83%-ը

Սեպտեմբերին Թուրքիայում սպառողական գների աճի տեմպերն արագացել են տասնվեցերորդ ամիսն անընդմեջ, ինչի արդյունքում գնաճը գերազանցել է 83%-ը, գրում է Interfax-ը։

Բացասական գործոններն են՝ ազգային արժույթի արժեզրկումը մինչև պատմական նվազագույնի՝ երկրի Կենտրոնական բանկի տոկոսադրույքների, ինչպես նաև էլեկտրաէներգիայի և գազի գների բարձրացման ֆոնին։

Անցյալ ամիս գներն աճել են 1998 թվականի հուլիսից ի վեր ամենաբարձր ցուցանիշով՝ տարեկան կտրվածքով 83,5%:

Բնակարանային և կոմունալ ծառայությունները թանկացել են 84,7%-ով, տրանսպորտի ծառայությունները՝ 117,7%-ով, էներգակիրները` 133%-ով, սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները՝ 93.1%-ով:

Սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ սպառողական գների աճը կազմել է 3,1 տոկոս, օգոստոսին այդ ցուցանիշը կազմել է 1,5%։

Լիրան էլ երկուշաբթի իջել է մինչև 18,562-ի՝ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց՝ նախորդ առևտրային նստաշրջանի 18,502-ի դիմաց։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում