ԴԴավիթ Մուրադյան

Իրանը կրկին հերքել է Ռուսաստանին ԱԹՍ-ներ մատակարարման մասին լուրերը

Իրանը կրկին հերքել է Ռուսաստանին ԱԹՍ-ներ մատակարարման մասին լուրերը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին հերքել է տեղեկությունն այն մասին, որ ԱԹՍ-ներն իբր հանձնվել են ռուսական կողմին՝ ուկրաինական հակամարտությունում դրանք օգտագործելու համար։

«Իրանն անհիմն է համարում Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի մատակարարման մասին հրապարակված հաղորդագրությունները՝ ուկրաինական պատերազմում օգտագործելու համար և չի հաստատում դրանք»,- ասել է Քանանին, որի խոսքերը հրապարակվել են Իրանի ԱԳՆ Telegram ալիքում։

Նա ընդգծել է, որ Իրանը հավատարիմ է չեզոքության վրա հիմնված քաղաքական ուղղությանը։  Դիվանագետի խոսքով՝ Թեհրանը հավատարիմ է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև առկա տարաձայնությունների քաղաքական լուծման անհրաժեշտության սկզբունքին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում