ԴԴավիթ Մուրադյան

Քաբուլի ուսումնական կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի

Քաբուլի ուսումնական կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի

Աֆղանստանում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը Twitter-ի իր էջում  հայտնել է, որ սեպտեմբերի 30-ին Քաբուլում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 53-ի: Ըստ աղբյուրի՝ 110 մարդ վիրավորվել է։ Նշվում է, որ մահացածներից առնվազն 46-ը աղջիկներ և երիտասարդ կանայք են: Առաքելության իրավապաշտպանները շարունակում են պարզաբանել ողբերգության հանգամանքները, զոհերի և վիրավորների ճշգրիտ թիվը։

Ավելի վաղ նշվում էր 43 զոհի և 83 վիրավորի մասին:

Սեպտեմբերի 30-ին Ariana News հեռուստաալիքը հայտնել էր Աֆղանստանի մայրաքաղաքի արևմուտքում գտնվող Քաջ կրթական կենտրոնում տեղի ունեցած պայթյունի մասին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Աֆղանստանում իշխանությունը զավթած արմատական «Թալիբան» շարժման ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հաստատել է պայթյունի մասին տեղեկությունը։

Վերջին ամիսներին Աֆղանստանի մի շարք նահանգներում, այդ թվում՝ մայրաքաղաքի շրջանում, տեղի են ունեցել մի շարք պայթյուններ, զինված հարձակումներ և կրակոցներ, որոնց հետևանքով զոհվել են ինչպես թալիբներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ: «Իսլամական պետությունը Խորասանում», որն արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ճյուղն է, ստանձնել է այս դեպքերից շատերի պատասխանատվությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում