ԴԴավիթ Մուրադյան

Լիտվան չի բացառում մուտքի արգելքի սահմանումը Բելառուսի քաղաքացիների համար

Լիտվան չի բացառում մուտքի արգելքի սահմանումը Բելառուսի քաղաքացիների համար

Լիտվայի ԱԳՆ-ն չի բացառում, որ ՌԴ քաղաքացիներից բացի, շենգենյան վիզա ունեցող Բելառուսի քաղաքացիներին նույնպես կարգելվի մուտքը հանրապետություն՝ այդ մասին  հայտնել է փոխարտգործնախարար Մանթաս Ադոմենասը։

«Մենք  այժմ պահպանում ենք տարածաշրջանային համաձայնագիրը՝ կապված ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի հետ»,- ասել է նա։ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ արգելքը կիրառում են Բալթյան երկրներն ու Լեհաստանը։ «Սակայն որոշ նոր զարգացումների դեպքում, հատկապես Բելառուսում, մենք, անկասկած, կքննարկենք նաև Բելառուսի քաղաքացիների մուտքն արգելելու տարբերակը:

Սեպտեմբերի 19-ից Լիտվան փակել է շենգենյան վիզա ունեցող ռուսաստանցիների մուտքը։  Բացառություն է արվում ռուս դիվանագետների, ընդդիմության ներկայացուցիչների, ԵՄ այլ երկրներ փոխադրումներ իրականացնող ընկերությունների աշխատակիցների, ինչպես նաև միության անդամ երկրներում վավեր կացության թույլտվություն ունեցող անձանց ընտանիքի անդամների համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում