ՄՄանե Գևորգյան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը Հայաստանի արևելյան և հարավային մարզեր չայցելելու կոչի վերաբերյալ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը Հայաստանի արևելյան և հարավային մարզեր չայցելելու կոչի վերաբերյալ

ԱՄՆ դեսպանատունն այսօրվա նախազգուշացմամբ փոքր-ինչ մեղմացրել է նախկին սահմանափակումները. «Լուրերի» հարցմանն ի պատասխան՝ հայտնել են դեսպանությունից` մեկնաբանելով իրենց քաղաքացիներին Հայաստանի արևելյան և հարավային մարզեր չայցելելու հորդորը:

Նմանատիպ նախազգուշացում արվել էր նաև սեպտեմբերի 13-ի էսկալացիայից հետո, և այժմ դեսպանությունը վերանայել է այդ հայտարարությունը ու ամբողջ Վայոց ձորի մարզ չայցելելու կոչը փոխարինել միայն Եղեգնաձորի արևելք չմեկնելու հորդորով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում