ԱԱրսեն Մկրտչյան

Մեր փոխգործակցության ամրապնդումը կարող է նպաստել Հայաստանում արդարադատության որակի բարձրացմանը. ՍԴ նախագահը՝ ՄԻԵԴ-ի նորընտիր նախագահին

Մեր փոխգործակցության ամրապնդումը կարող է նպաստել Հայաստանում արդարադատության որակի բարձրացմանը. ՍԴ նախագահը՝  ՄԻԵԴ-ի նորընտիր նախագահին

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նորընտիր նախագահ Սայոֆրա Օ՛Լիրիին, որն այս պաշտոնում ընտրվել էր սեպտեմբերի 19-ին:

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:

Վերահաստատում եմ մեր հանձնառությունը՝ շարունակելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ գործակցությունն իրավունքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ասպարեզում:

Վստահ եմ, որ մեր փոխգործակցության ամրապնդումը կարող է մեծապես նպաստել նաև Հայաստանում արդարադատության որակի բարձրացմանը, իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանը և Եվրոպական կոնվենցիայի ոգուն ու չափանիշներին համահունչ՝ մարդու հիմնարար իրավունքների երաշխավորման ապահովմանը»:

Սայոֆրա Օ՛Լիրին 2015 թվականի հուլիսի 2-ից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր է Իռլանդիայի Հանրապետության անունից:

2020-2022 թվականներին դատավոր Օ՛Լիրին եղել է ՄԻԵԴ սեկցիայի նախագահ և ՄԻԵԴ փոխնախագահ:

Դատավոր Օ՛Լիրին կստանձնի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի պաշտոնը նոյեմբերի 1-ից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում