ԼԼիլիթ Ասատրյան

Կստեղծվի հայ-սլովակյան տնտեսական համագործակցության հարցերով համատեղ հանձնաժողով

Կստեղծվի հայ-սլովակյան տնտեսական համագործակցության հարցերով համատեղ հանձնաժողով

Գործադիրը հավանություն է տվել  2022 թ. ապրիլի 8-ին Երևանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովակիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել և խորացնել երկարատև տնտեսական հարաբերություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, գյուղատնտեսությունը և անտառային տնտեսությունը, փոքր և միջին ձեռնարկատիրությունները, տրանսպորտն ու ենթակառուցվածքները, շրջակա միջավայրի պաշտպանությունը, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները, թվայնացումը և այլն։

Համաձայնագիրն ուղղված է երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը, տնտեսական կապերի ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը, երկու երկրների տնտեսական համագործակցության ասպարեզում առկա ներուժի օգտագործմանը: Ըստ այդմ՝ նախատեսվում է փոխշահավետ համագործակցության զարգացումն ու դիվերսիֆիկացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում: Համաձայնագրով նախատեսվում է նաև հայ-սլովակյան տնտեսական համագործակցության հարցերով համատեղ հանձնաժողովի  ստեղծումը՝ երկկողմ տնտեսական համագործակցությունը համակարգելու և խթանելու նպատակով:

Հավանություն է տվել 2022 թ. հունիսի 10-ին Նուր Սուլթանում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության շրջանակում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:

Եվրասիական տնտեսական միության շրջանակում առողջապահության բնագավառում բազմակողմ համագործակցությունը հետաքրքրություն է ներկայացնում փոխշահավետ գործակցության հաստատման տեսանկյունից, որը  կօգնի կողմերի միջև համագործակցությունը զարգացնել առողջապահության կազմակերպման, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի շրջանառության, ինչպես նաև վերջիններիս գրանցման գործընթացի դյուրացման տեսանկյունից: Արձանագրությամբ ներկայացված դրույթներով նախատեսվում է ակտիվ համագործակցություն կողմերի միջև, ինչը ենթադրում է առողջապահական ծառայությունների մակարդակի բարձրացում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում