Կանխամտածված վրաերթ Մելբուրնում

Կանխամտածված վրաերթ Մելբուրնում

Ավստրալիայի Մելբուրն քաղաքի ոստիկանությունը հարցաքննում է քաղաքի կենտրոնում վրաերթ իրականացրած մեքենայի վարորդին, որը Ավստրալիայի՝ ծագումով աֆղանստանցի քաղաքացի է, և ևս մեկ մարդու: Վրաերթի ականատեսների վկայությամբ, մեքենան Մելբուրնի ամենաբանուկ հատվածում սլացել է մոտ 100 կմ/ժ արագությամբ, մխրճվել մոտ 60 հոգուց բաղկացած խմբի մեջ: Ըստ տարբեր աղբյուրների, 14-ից 19 մարդ է վիրավորվել, նրանցից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է: Ականատեսների մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, կարծես վարորդը մարդկանց հնձում էր, հարվածից նրանք այս ու այն կողմ են թռել: Սարսափելի միջադեպի պատճառներն առայժմ պարզ չեն, բայց վրաերթը դիտվում է որպես միտումնավոր քայլ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում