ՄՄարիամ Մխիթարյան

Ուրմիա լիճը կարող է ամբողջությամբ ցամաքել

Ուրմիա լիճը կարող է ամբողջությամբ ցամաքել

Իրանի ամենամեծ Ուրմիա լիճը ցամաքելու վտանգի տակ է տարածաշրջանում կլիմայի փոփոխության պատճառով՝ հայտնում է Al Arabiya-ն։

«Եթե լիճը փրկելու համար հաստատված ծրագրերն ամբողջությամբ չկատարվեն, այն կցամաքի, և դրա վերականգնման հույս չի մնա»,- Al Arabiya-ն մեջբերում է շրջակա միջավայրի նախարարության ջրային տարածքների բաժնի ղեկավար Արեզու Աշրաֆիզադեի խոսքերը։ Ըստ պաշտոնյայի՝ անհրաժեշտ է դադարեցնել լիճ մտնող գետերի վրա ամբարտակների կառուցումը և իրականացնել լճի փրկության ծրագիրը: Նա նաև նշել է, որ այս տարի ցամաքելու վտանգն առավել ահագնացած է՝ գետերի սակավաջրության և գյուղատնտեսության կարիքների համար ջրերի գերօգտագործման պատճառով: 

Լիճը գտնվում է Իրանի հյուսիսարևմտյան շրջանի լեռներում՝ Թուրքիայի սահմանի մոտ։ Համաձայն ՄԱԿ-ի կոնվենցիայի՝ այն համարվում է միջազգային նշանակության օբյեկտ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում