ՄՄարիամ Մխիթարյան

Սառը զենքով հարձակումներ Բեռլինում և Լաս Վեգասում

Սառը զենքով հարձակումներ Բեռլինում և Լաս Վեգասում

Բեռլինի ոստիկանները կրակել և սպանել են աղջկա վրա կացնով հարձակված տղամարդուն:

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի Բեռլինի Լիխտենբերգ թաղամասում։ 23-ամյա երիտասարդը կացնով հարձակվել է 27-ամյա աղջկա վրա, վերջինը ստացած վնասվածքներից տեղում մահացել է:

Դեպքի վայր ժամանած ոստիկանների կիրառած զենքից հանցագործը մահացու վիրավորվել է:

Միջադեպի պատճառների մասին տեղեկություն չի հաղորդվում։ Բեռլինի դատախազությունը նախաքննություն է սկսել։

ԱՄՆ ոստիկաններն էլ Լաս Վեգասի իր տան մոտ դանակահարված են գտել հետաքննող լրագրող Ջեֆ Հերմանին: Նախնական տվյալներով՝ լրագրողը մահացու վիրավորվել է տնից դուրս տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Ջեֆ Հերմանը հայտնի էր կառավարական հանցագործությունների և քաղաքական սկանդալների հետաքննությամբ, ինչպես նաև լուսաբանում էր 2017 թվականին երաժշտական ​​փառատոնում տեղի ունեցած զանգվածային հրաձգությունը, որի հետևանքով զոհվեց 60 մարդ, վիրավորվեցին ավելի քան 400-ը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում