ՄՄարիամ Մխիթարյան

Թրյուդոն արձագանքել է Կանադայում 10 մարդու սպանությանը

Թրյուդոն արձագանքել է Կանադայում 10 մարդու սպանությանը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ցավակցություն է հայտնել Սասկաչևանում դանակով հարձակումների հետևանքով զոհվածների ընտանիքներին և վստահեցրել, որ կառավարությունը վերահսկում է իրավիճակը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

Հարձակման համար կասկածվում է երկու տղամարդ՝ 31 և 30 տարեկան Դամիեն և Մայլս Սանդերսները, որոնք դանակով սպանել են 10 քաղաքացու, 15-ին վիրավորել: Բոլոր հարձակումները կատարվել են երկրի հեռավոր Ջեյմս Սմիթ Քրի Նեյշն բնակավայրում և մոտակա Ուելդոն քաղաքում, որտեղ հիմնականում ապրում են բնիկները: Սպանության դրդապատճառներն առայժմ պարզ չեն: Որոշ աղբյուրների համաձայն՝ բոլոր զոհերը պատահական են եղել, մյուսների կարծիքով՝ մահացածներից ոմանք ծանոթ են եղել հարձակվողներին։ Ոստիկանությունը փնտրում է փախուստի դիմած հանցագործներին։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում