ԱԱրսեն Մկրտչյան

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանություն կատարելու, առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանություն կատարելու, առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի  առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի գործողություններ՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Երևան քաղաքի Անդրանիկի փողոցում «Նիսան» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաների միմյանց բախվելու, վերջինիս վարորդին «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդի և ուղևորների կողմից ծեծի ենթարկվելու, դանակով հարվածելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022 թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:07-ին, որից րոպեներ անց հաղորդում է ստացվել նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնից այն մասին, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 42-ամյա տղամարդ:
Պարզվել է, որ վերջինս հանդիսանում է հիշյալ ավտոպատահարի մասնակից «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են վերջինիս՝ մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ:

 

Մասնավորապես, տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված փողոցում միմյանց են բախվել «ՎԱԶ-2109» մակնիշի և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո վերջինիս վարորդը և չորս ուղևորները վիճաբանել են «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդի հետ և ծեծի ենթարկել նրան, որի ընթացքում միջադեպի մասնակիցներից մեկը կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել վերջինիս:
 

Դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, որոնք, համատեղ քննություն կատարելու նպատակով, միացվել են մեկ վարույթում:

 

Իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են:

 

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր և ծակող գործիք, վերցվել են փորձանմուշներ, զննության են ենթարկվել դեպքի վայրում առկա տեսահսկման սարքերի տեսագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:

 

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, միջադեպին մասնակից անձանց հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
 

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում