ՀՀայկարամ Նահապետյան

Fitch Ratings-ը զգալիորեն բարելավել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը

Fitch Ratings-ը զգալիորեն բարելավել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը զգալիորեն բարելավել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը։ Հայաստանը գնահատվել  է B+ մակարդակում:

Սեպտեմբերի 2-ին գործակալության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ ուկրաինական հակամարտությունը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հանգեցրել են Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիների զգալի միգրացիայի Հայաստան, 2022 թվականի առաջին կիսամյակում երկիր այցելուների թիվը տարեկան աճել է 515%-ով։

Գործակալության վերլուծաբանները նշում են, որ միգրանտների զգալի մասը բարձր կրթությամբ մասնագետներ են, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Գործակալությունը Հայաստանի համար ՀՆԱ-ի աճ է կանխատեսել 6,4%` 2022 թվականին և մինչև 4,7%  2023-2024 թվականներին։ Fitch Ratings-ը այս տարվա մարտին իր նախորդ կանխատեսմամբ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2022 թվականի վերջին կանխատեսել էր 1,3%։

Գործակալությունը որպես բացասական գործոն է նշում  Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացման ռիսկերը, որոնք ազդում են երկրի տնտեսության վրա, սակայն չի կանխատեսվում նաև, որ դրանք լուրջ հետևանքներ կունենան։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում