ՄՄարիամ Մխիթարյան

Վենետիկի միջազգային կինոփառատոնը բուռն շրջանում է

Վենետիկի միջազգային կինոփառատոնը բուռն շրջանում է

Վենետիկի կինոփառատոնը, որը հիմնադրվել է 90 տարի առաջ, ամենահինն է Եվրոպայում և ամբողջ աշխարհում։ Այս տարի այն անցկացվում է 79-րդ անգամ։ 11 օր Palazzo del Casino-ում և Lido di Venezia-ի սրահներում հանրությանը կցուցադրվեն համաշխարհային կինոյի նոր գործեր։ Հիմնական մրցույթին կներկայացվի 23 ֆիլմ ամբողջ աշխարհից: Դրանցից 13-ը եվրոպական արտադրության են։

Իտալիան, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը գլխավորում են ցանկը համաշխարհային շուկայի համար նախատեսված ֆիլմերով, ինչպիսին է ֆրանսիացի ռեժիսոր Ֆլորիան Զելլերի «Որդին» դրաման:

Վենետիկի 79-րդ միջազգային կինոփառատոնի տնօրեն Ալբերտո Բարբերան ծրագրի մասին ասել է, որ «ցուցադրվելու են իմաստալից ֆիլմեր, հայտնի անուններով, բայց միաժամանակ կլինեն բազմաթիվ բացահայտումներ, շատ անակնկալներ»։

Ի տարբերություն Կաննի կինոփառատոնի, Վենետիկում ողջունել են Netflix-ի թողարկած ֆիլմերը՝ թույլ տալով դրանց մասնակցել մրցույթին։

Այս տարի «Ոսկե առյուծին» հավակնում է Netflix-ի 4 ֆիլմ, այդ թվում՝ Ռոմեն Գավրասի «Աֆինա» ֆիլմը, որը պատմում է Փարիզի արվարձաններում տեղի ունեցած ընտանեկան ողբերգության մասին։

Վենետիկի կինոփառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 10-ը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում