Հաքերային հարձակում ռուսական բանկի վրա

Հաքերային հարձակում ռուսական բանկի վրա

Ռուսաստանում առաջին անգամ, գումար հափշտակելու ելքով, հաքերային հարձակում է իրագործվել բանկի վրա՝ ֆինանսական տեղեկատվության ու վճարների իրականացման SWIFT միջազգային միջբանկային համակարգի միջոցով: Ռուսական մամուլը գրում է, որ հարձակման ենթարկված բանկի ֆինանսական կորստի չափի մասին տեղեկությունները գաղտնի են պահվում: Հայտնի է միայն, որ հափշտակված գումարը փոխանցվել է Ասիա, Ամերիկա և Եվրոպա: Փորձագետները կարծում են, որ հարձակման հետևում կանգնած է Կոբալտ խմբավորումը, որը, որպես կանոն, նման հարձակումներն իրագործում է 3-4 շաբաթը մեկ ու միջինը գողանում 100 մլն ռուբլի:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում