ՄՄարիամ Մխիթարյան

Ատոմային էներգիայի գործակալության ներկայացուցիչները ժամանել են Զապորոժիե

Ատոմային էներգիայի գործակալության ներկայացուցիչները ժամանել են Զապորոժիե

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը Զապորոժիե քաղաք է ժամանել Զապորոժիե ԱԷԿ այցի նախօրեին՝ հաղորդում են արևմտյան ԶԼՄ-ները:

Ըստ France Presse Agence-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ին Զապորոժիե է մտել 19 մեքենայից բաղկացած շարասյունը, որից առնվազն 10-ը՝ ՄԱԿ-ի տարբերանշանով:

Առաքելությունը ներառում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության  քարտուղարության մոտ մեկ տասնյակ աշխատակիցների, որոնք զբաղվում են երաշխիքների խնդրով և միջուկային անվտանգության հարցերով։ Նրանց ուղեկցում է ՄԱԿ-ի աշխատակիցների մեծ թիմ, որը զբաղվում է նյութատեխնիկական ապահովման և անվտանգության հարցերով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում