ՄՄարիամ Մխիթարյան

Ալպյան սառցադաշտերն աստիճանաբար անհետանում են

Ալպյան սառցադաշտերն աստիճանաբար անհետանում են

Շվեյցարական սառցադաշտերն արագ հալվում են։ 3000 մետր բարձրության վրա հնարավոր է տեսնել մի ճանապարհ, որը հռոմեական ժամանակներից ծածկված է եղել սառույցով։ Այս ամիս սառցադաշտերից մեկի վրա հայտնաբերվել են 1968 թվականին անհետ կորած ինքնաթիռի բեկորները։

Վերջին ամիսներին Ալպերի տարբեր հատվածներում հայտնաբերվել են մարդկանց մասունքներ։ Նախկինում նման գտածոները հազվադեպ էին։ Այժմ դրանք հանդիպում են գրեթե ամեն տարի և ավելի ու ավելի հաճախ:

Գիտնականներն ուշադիր վերլուծում են այս փոփոխությունները՝ ավելի լավ կանխատեսելու, թե ինչ է սպասվում ապագայում: Ենթադրում են, որ եթե այսպես շարունակվի, ապա 2090 թվականին Ալպերում սառույցի միայն 10%-ը կմնա:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում