ՄԱԿ-ը կոչ է արել տարհանել Ուկրաինայի՝ հակամարտության գոտում հայտնված բնակչությանը

ՄԱԿ-ը կոչ է արել տարհանել Ուկրաինայի՝ հակամարտության գոտում հայտնված բնակչությանը

Ուկրաինայի հարավ-արեւելքում շարունակվում են թեժ մարտերը: Հունվարի 30-ին եւ 31-ին հրետանու եւ ականանետերի համազարկեր են տեղացել Դոնեցկի շրջանի Ուգլեգորսկ եւ Դեբալցեւո քաղաքների ուղղությամբ: Իրավիճակն այդ բնակավայրերում ծանր է, ամբողջ Լուգանսկի շրջանը մնացել է առանց խմելու ջրի:

ՄԱԿ-ը ուկրաինացի ուժայիններին եւ աշխարհազորայիններին կոչ է արել տարհանել Գորլովկայի եւ Դեբալցեւոյի բնակչությանը: Ուգլեգորսկն աշխարհազորայինների հսկողության տակ է, Դեբալցեւոն՝ բանակի, երկու կողմն էլ փորձում է հետ բերել կորցրած դիրքերը:

Ըստ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչների՝ Դոնեցկի եւ Մակեևկայի գնդակոծման հետևանքով զոհվել է 11 խաղաղ բնակիչ:
 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում