ԼԼիլիթ Ասատրյան

Լոնդոնում Ադրբեջանի դեսպանությունը կրոնական խմբավորման հարձակման թիրախ է դարձել

Լոնդոնում Ադրբեջանի դեսպանությունը կրոնական խմբավորման  հարձակման թիրախ է դարձել

Օգոստոսի 4-ին անհայտ կրոնական արմատական ակտիվիստները հարձակվել և շրջափակել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատունը: Նրանք ներխուժել են դեսպանության շենք և ավերածություններ գործել ներսում:

Հարձակվողներն իջեցրել են Ադրբեջանի դրոշն ու իրենց դրոշներն ու կրոնական պաստառներ կախել: Ադրբեջանցի դիվանագետներին տարհանել են բրիտանական ոստիկանության աշխատակիցները: Իրավապահները կարողացել են շենք ներխուժած ակտիվիստներին դուրս հանել և ձերբակալել:

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությամբ դատապարտել է տեղի ունեցածը:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Մահդիի ծառաների միություն» անունով շիա ծայրահեղական կազմակերպությունը: Միացյալ Թագավորության տարածքում գործող կազմակերպության կայքը որպես իր գործունեության նպատակ հայտարարել է շիա քաղաքակրթության գերիշխանությունն աշխարհում: Որոշ աղբյուրների տվյալով՝ կրոնական ակտիվիստները նման ակցիայով պատասխանել են Ադրբեջանի տարածքում շիա մահմեդական կրոնական գործիչների հանդեպ ճնշումներին: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում