ԼԼիլիթ Ասատրյան

Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության հերթական կոպիտ խախտումն անթույլատրելի է. Արուսյակ Ջուլհակյան

Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության հերթական կոպիտ խախտումն անթույլատրելի է. Արուսյակ Ջուլհակյան

Երրորդ օրն է՝ ինչ Ադրբեջանը խախտում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ դիմելով ագրեսիայի: Թիրախում ոչ միայն Լաչինի միջանցքն է, այլ նաև ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության ողջ գոտին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

 
«Արցախի ՊԲ-ն ունի զոհեր, վիրավորներ: Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության հերթական կոպիտ խախտումն անթույլատրելի է: Ռուսական խաղաղապահ զորակազմը պետք է ապահովի իր պատասխանատվության գոտում խաղաղությունը և կայունությունը՝ իր մանդատին համապատասխան»,- նշված է Ջուլհակյանի գրառման մեջ:

 

 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում