ԼԼիլիթ Ասատրյան

Վերջին օրերին սաստկացել են ԼՂ-ում՝ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, հրադադարի ռեժիմի խախտումները. Հռիփսիմե Գրիգորյան

Վերջին օրերին սաստկացել են  ԼՂ-ում՝ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, հրադադարի ռեժիմի խախտումները. Հռիփսիմե Գրիգորյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Լեռնային Ղարաբաղում՝ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, հրադադարի ռեժիմի խախտումներին, ինչի հետևանքով հայկական կողմը զոհեր և վիրավորներ ունի:

 

«Վերջին օրերին սաստկացել են ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղում՝ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, հրադադարի ռեժիմի խախտումները, այդ թվում՝ նռնականետների և ԱԹՍ-ների կիրառմամբ, ինչի հետևանքով ունենք զոհեր և վիրավորներ:

 
Երեկ՝ օգոստոսի 2-ին ռուսական խաղաղապահ ուժերի կողմից արձանագրվել է օգոստոսի 1-ին ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտման դեպքեր: 
 

Եվ չնայած այս արձանագրմանը, ադրբեջանական զինուժը շարունակում է ռազմական գործողությունները ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, ինչը ոչ միայն եռակողմ հայտարարությունների կոպիտ խախտում է, այլև ուղղակի անարգանք է հայտարարությունների բոլոր կողմերի հանդեպ:

 
Սա պետք է հստակ արձանագրվի Ռուսաստանի Դաշնության կողմից և արժանանա համապատասխան գործողությունների՝ շուտափույթ կերպով վերականգնելով խաղաղությունն ու կայունությունը, ինչն ուղղակիորեն բխում է ռուսական խաղաղապահ ուժերի առաքելությունից»,- նշված է Գրիգորյանի գրառման մեջ։
 
 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում