ՀՀայկարամ Նահապետյան

Արտակ Բեգլարյանն այցելել է Ստեփանակերտի զինհոսպիտալ՝ ծանոթանալու վիրավորների բուժսպասարկման ընթացքին

Արտակ Բեգլարյանն այցելել է Ստեփանակերտի զինհոսպիտալ՝ ծանոթանալու վիրավորների բուժսպասարկման ընթացքին
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այցելել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ՝ ծանոթանալու վիրավորների բուժսպասարկման ընթացքին:
 
«Զինվորական ու քաղաքացիական բժշկական անձնակազմերի կողմից արվում է ամեն ինչ վիրավորներին պատշաճ բուժսպասարկում ապահովելու համար»,- գրել է Բեգլարյանը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը:

Արցախի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
 
Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:
 
Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում