ՄՄարիամ Մխիթարյան

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի համագումարը կանցկացվի Երևանում՝ սեպտեմբերի 25-ին

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի համագումարը կանցկացվի Երևանում՝ սեպտեմբերի 25-ին

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA) սկսել է առցանց գրանցումը` իր արտահերթ համագումարի մասնակիցների համար, որը տեղի կունենա 2022 թ. սեպտեմբերի 25-ին: Այդ մասին հայտնում է ասոցիացիայի պաշտոնական կայքը: Հուլիսի 15-ին հայտարարվել էր, որ IBA-ի տնօրենների խորհուրդը որոշել է համագումարն անցկացնել Հայաստանում՝ Երևանում:

«Արտահերթ համագումարի հիմնական օրակարգում լինելու ազգային ֆեդերացիաների կողմից ասոցիացիայի նոր նախագահի ընտրությունների անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

IBA-ի նախագահ Ումար Կրեմլյովն ասել է. «Ես խրախուսում եմ բոլոր ազգային ֆեդերացիաներին գրանցվել գալիք համագումարին մասնակցելու համար, քանի որ լավ կառավարման համար պայքարում IBA-ն ձգտում է բացարձակ թափանցիկության, երբ խոսքը վերաբերում է այնպիսի կարևոր որոշումներին, ինչպիսին է են նախագահի ընտրությունը»: 

Ավելի վաղ ադրբեջանական կայքերը կեղծ տեղեկություն էին տարածել, թե իբր արևմտյան մի շարք երկրների բռնցքամարտի ֆեդերացիաներ դիմել են IBA-ին՝ պահանջելով համագումարն անցկացնել այլ վայրում: Ըստ Ադրբեջանի կառավարության վերահսկողության տակ գործող կայքերի՝ ենթադրյալ նամակի մեջ որպես պատճառ է նշվել այն, որ Հայաստանը ՌԴ դաշնակից երկիր է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում