ՄՄարիամ Մխիթարյան

Սպիտակ տունը զգուշացնում է Փելոսիին Թայվան հնարավոր այցի ռիսկերի մասին. CNN

Սպիտակ տունը զգուշացնում է Փելոսիին Թայվան հնարավոր այցի ռիսկերի մասին. CNN

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կուլիսների հետևում աշխատում է համոզել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին չմեկնել Թայվան՝ այցը համարելով ռիսկային, հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ավելի վաղ նախագահ Ջո Բայդենը, վկայակոչելով Պենտագոնի դիրքորոշումը, ասել էր, որ Փելոսիի ծրագրած այցը Թայվան այս պահին այնքան էլ լավ միտք չէ, իսկ Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը զգուշացրել է, որ Պեկինը միջոցներ կձեռնարկի, եթե Ներկայացուցիչների պալատի խոսնակն այցելի այդ տարածաշրջան:

South China Morning Post-ը, վկայակոչելով ռազմական փորձագետներին, գրում է, որ Նենսի Փելոսիի այցը Թայվան կարող է աննախադեպ վտանգ ստեղծել Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի և ԱՄՆ զինված ուժերի միջև: Պեկինը գերադասում է խնդիրը լուծել դիվանագիտական ​​միջոցներով, սակայն այցը կանխելու համար կարող է Թայվանի տարածքը հայտարարել ոչ թռիչքային կամ սահմանափակ նավիգացիոն գոտի:

Չինաստանը Թայվանը դիտարկում է որպես իր նահանգ և միշտ դեմ է արտահայտվել տարածաշրջանի ներկայացուցիչների և հատկապես այն երկրների բարձրաստիճան պաշտոնյաների կամ զինվորականների միջև շփումներին, որոնց հետ Պեկինը դիվանագիտական ​​հարաբերություններ ունի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում