ԱԱրսեն Մկրտչյան

Աթլետիկայի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի Երվանդ Մկրտչյանը

Աթլետիկայի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի Երվանդ Մկրտչյանը

ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Յուջին քաղաքում հուլիսի 15-24-ը անցկացվելիք աթլետիկայի աշխարհի առաջնությունում Հայաստանն ունենալու է մեկ մասնակից. գյումրեցի Երվանդ Մկրտչյանը հանդես կգա 1500 մետր վազքում:

Հայաստանի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր Երվանդ Մկրտչյանը նաև Բալկանյան խաղերի և Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող է:

Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին ու Երվանդ Մկրտչյանին ԱՄՆ-ում միանալու է նաև նախկին արագավազորդ, Հայաստանի ռեկորդակիր, մարզիչ Վահագն Ջավախյանը:

Հավելենք, որ աշխարհի առաջնությանը մասնակցության հայտ է ներկայացրել 192 երկրների 1 900 ներկայացուցիչ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում