ԼԼիլիթ Ասատրյան

ԱՄՆ պետդեպարտամենտը շարունակում է աջակցել ՀԱԷԿ-ում նախագծերի իրականացմանը

ԱՄՆ պետդեպարտամենտը շարունակում է աջակցել ՀԱԷԿ-ում նախագծերի իրականացմանը
ԱՄՆ պետդեպարտամենտը շարունակում է ակտիվ աջակցել ՀԱԷԿ-ում մի շարք նախագծերի իրականացմանը:
 
Ընթացիկ նախագծերի և հետագա համագործակցության վերաբերյալ քննարկումներին էր նվիրված հուլիսի 6-ին կայացած աշխատանքային հանդիպումը: Այդ մասին ասված է Հայկական ատոմային էլեկտրակայանի Ֆեյսբուքի էջում:
 
 
«Համավարակով պայմանավորված տևական դադարից հետո դարձյալ Հայկական ԱԷԿ-ում էին ԱՄՆ կառավարության, մասնավորապես՝ Էներգետիկայի դեպարտամենտի, PNNL-ի և WSC-ի ներկայացուցիչները: Հանդիպմանը ներկա էին նաև «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ և «Ատոմսերվիս» ԲԲԸ ներկայացուցիչները:
 
Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է
 
Նախագծերից կարևորագույնը, որն իրականացվում է ամերիկյան կողմի համաֆինանսավորմամբ, ուղղված է լիամասշտաբ վարժասարքի ներդրմանը: Աշխատանքները մասամբ կատարված են, ակտիվ և գործուն քայլեր են ձեռնարկվում նախագիծն ավարտին հասցնելու ուղղությամբ:
 
Այս փուլում հատկապես կարևորվեց նաև ՀԱԷԿ-ի օպերատիվ անձնակազմի ուսուցման գործընթացի կազմակերպումը լիամասշտաբ վարժասարքի միջոցով՝ թիվ 2 էներգաբլոկի անխափան ու բնականոն աշխատանքն ապահովելու համար:
 
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև ՀԱԷԿ-ի հետագա շահագործմանը վերաբերող առանցքային այլ հարցեր, այն է՝ աշխատած վառելիքի չոր պահեստարանի նոր մոդուլի կառուցման, ճառագայթաակտիվ թափոնների ժամանակավոր պահման խնդիրները և այլն:
 
Հանդիպման ավարտին իր երախտագիտությունը հայտնելով ամերիկյան կողմի ներկայացուցիչներին՝ գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ տարիների ընթացքում ձևավորված գործընկերային հարաբերություններն ավելի կամրապնդվեն»,- նշված է գրառման մեջ:
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում