ՄՄարիամ Մխիթարյան

Բլինքենը չի հանդիպի Լավրովի հետ G20-ի գագաթնաժողովում

Բլինքենը չի հանդիպի Լավրովի հետ G20-ի գագաթնաժողովում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չի ծրագրում հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Ինդոնեզիայում G20 գագաթնաժողովում, որը կանցկացվի հուլիսի 7-8-ը։ Այս մասին հայտարարել է պետքարտուղարության մամուլի քարտուղար Նեդ Փրայսը, փոխանցում է РИА Новости-ն։

Նրա խոսքով՝ ամերիկյան արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը մտադիր է մասնակցել բոլոր հանդիպումներին նախարարական ձևաչափի շրջանակներում, բայց կխուսափի Ռուսաստանի ներկայացուցիչների հետ շփումներից։

Պետքարտուղարությունը նշել է, որ այժմ Բլինքենի և Լավրովի հանդիպման համար «հարմար ժամանակը չէ» G20 գագաթնաժողովի շրջանակում։

«Մենք կցանկանայինք, որ Ռուսաստանն առիթ տար նախարար Լավրովի հետ երկկողմ հանդիպման համար»,- հեռախոսային ճեպազրույցի ժամանակ ասել է գերատեսչության ներկայացուցիչը։

Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը  հայտնել էր, որ Ինդոնեզիայում G20-ի նախարարական նիստի շրջանակում Լավրով-Բլինքեն հանդիպում նախատեսված չէ։

Ռուսաստանի ԱԳՆ-ն էլ հայտարարել է, որ Ռուսաստանի պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ, G20 է գնում կառուցողական տրամադրվածությամբ՝ համաշխարհային խնդիրները քննարկելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում