ՄՄարիամ Մխիթարյան

Կոպենհագենի առևտրի կենտրոնում կրակոցների հետևանքով զոհվել է 3 քաղաքացի

Կոպենհագենի առևտրի կենտրոնում կրակոցների հետևանքով զոհվել է 3 քաղաքացի

Կոպենհագենի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 3 քաղաքացի։ Այս մասին հայտնում է Reuters-ը:

Սպանվածների թվում են 17-ամյա դանիացի երկու պատանի և Դանիայում բնակվող 47-ամյա Ռուսաստանի քաղաքացի։ 4 մարդ վիրավորվել է՝ երկուսը Դանիայի, մյուս երկուսը Շվեդիայի քաղաքացիներ:

Ավելի վաղ ոստիկանության պետ Սյորեն Թոմասսենը հայտնել էր, որ կրակոցների հետևանքով մի քանի մարդ է զոհվել՝ չնշելով զոհերի ճշգրիտ թիվը։ Կասկածյալը 22-ամյա դանիացի է, սպանության շարժառիթներն առայժմ անհայտ են։ Միաժամանակ, իրավապահները չեն բացառում կատարվածի ահաբեկչական բնույթը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում