Թուրքիան դեռևս չի կարող համաձայնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը. Աքար

Թուրքիան դեռևս չի կարող համաձայնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը. Աքար

Թուրքիան դեռևս չի կարող համաձայնել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Այս մասին հայտարարել է Հանրապետության պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Մենք «այո» չենք ասի, քանի դեռ Հելսինկին և Ստոկհոլմը ամբողջությամբ չեն դադարեցրել ահաբեկիչներին աջակցություն ցուցաբերելը։ Մենք կմասնակցենք հունիսի 28-30-ը Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին»,- մանրամասնել է նախարարը։

Նրա խոսքով՝ Անկարան դեմ չէ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնմանը, սակայն սկանդինավյան երկու երկրները պետք է համապատասխանեն կառույցի ավանդույթներին, ինչպես նաև ահաբեկչական ճանաչեն Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և վերացնեն Թուրքիայի դեմ զենքի մատակարարման էմբարգոն։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հավատացրել է, որ գագաթնաժողովի ժամանակ փաստաթղթեր կներկայացնի և կապացուցի, որ Շվեդիան և Ֆինլանդիան իրականում մտադիր չեն պայքարել ահաբեկչության դեմ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում