ՄՄարիամ Մխիթարյան

Հնդկաստանում ջրհեղեղներից տուժել են միլիոնավոր մարդիկ

Հնդկաստանում ջրհեղեղներից տուժել են միլիոնավոր մարդիկ

Հնդկաստանի հյուսիս-արևելքում սաստիկ ջրհեղեղից տուժածների թիվը գերազանցել է 4 միլիոնը։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հնդկաստանի աղետների կառավարման վարչության տվյալներով՝ ջրհեղեղից տուժել է առնվազն 4.228.100 քաղաքացի: Նահանգների շրջանային վարչակազմը հայտնում է, որ զոհվել է 71 մարդ։

Գործակալությունը տեղեկացնում  է, որ անցած շաբաթ Հնդկաստանի հյուսիս-արևելքում ուժեղ մուսոնային տեղումներ են եղել։ Արդյունքում՝ Բրահմապուտրա գետը և վտակները դուրս են եկել ափերից։

Ջրհեղեղի պատճառով ջրի տակ է մնացել ավելի քան 5 հազար գյուղ, վնասվել է 107370 հա մշակովի հողատարածք։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ Հնդկաստանի այս շրջաններում անձրևները կդադարեն երկու օրից ոչ շուտ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում