ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինային ԵՄ լիիրավ անդամակցություն տրամադրելով՝ բլոկը կարող է փլուզվել. Bloomberg

Ուկրաինային ԵՄ լիիրավ անդամակցություն տրամադրելով՝ բլոկը կարող է փլուզվել. Bloomberg

Ուկրաինային Եվրամիության լիիրավ անդամակցություն տրամադրելով՝ ԵՄ-ի համար կստեղծվեն նոր մարտահրավերներ, և բլոկը, որը երբեք լավ կառավարման մոդել չի եղել, կարող է փլուզվել, գրում է ամերիկյան Bloomberg գործակալությունը:

Ըստ պարբերականի, դա վերաբերում է նաև Մոլդովայի, Վրաստանի, Ալբանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, ինչպես նաև հերթում կանգնած մյուս բալկանյան երկրների՝ Եվրամիությանն անդամակցելուն։ Հոդվածագիրը խնդիրներ է կանխատեսել ԵՄ ընդլայնման դեպքում, քանի որ վերոնշյալ երկրների տնտեսությունը, դատական ​​համակարգը և մյուս կառույցները պատրաստ չեն միանալ դաշինքին։

«Ընդլայնման յոթ փուլից յուրաքանչյուրի հետ՝ սկզբնական վեց երկրից մինչև այսօր 27-ը, ԵՄ-ի կառավարումը դարձել է ավելի բարդ և անգործունակ»,- ասվում է հոդվածում:

Bloomberg-ը նշում է, որ խնդիրների պատճառը միայն «լեզուների, ավանդույթների և ազգային շահերի բաբելոնյան քաոսը» չէ, չեն թարմացվում նաև այն պայմանագրերը, որոնք դադարել են համապատասխանել ժամանակակից իրողություններին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում