ԱԱրևիկ Աբելյան

Գագիկ Ջհանգիրյանը ԵԽ ներկայացուցիչների հետ հանդիպմանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը

Գագիկ Ջհանգիրյանը ԵԽ ներկայացուցիչների հետ հանդիպմանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, Խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանն այսօր հանդիպել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների ներդրման վարչության տնօրեն Ֆրեդերիկ Դոլտի և Եվրոպայի խորհրդի իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանի հետ:

 

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը՝ շեշտելով, որ բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացվում, և որ ապագայում նույնպես նոր ծրագրեր կիրագործվեն:

 

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել դատաիրավական ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի դերին, արդարադատության ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված ջանքերին, ինչպես նաև մարդու իրավունքներին առնչվող այլ հարցերի:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում