ՄՄարիամ Մխիթարյան

«Գազպրոմը» դադարեցրել է մատակարարումները Դանիա և Գերմանիա

«Գազպրոմը» դադարեցրել է մատակարարումները Դանիա և Գերմանիա

«Գազպրոմը» ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը դանիական Ørsted-ին՝ ռուբլով չվճարելու պատճառով՝ հայտնել են ռուսական ընկերությունից։

Մայիսի 31-ի աշխատանքային օրվա վերջում «Գազպրոմ Էքսպորտ»-ը Ørsted-ից ապրիլին գազի մատակարարումների համար վճար չի ստացել։ 2021 թվականին այն դանիական ընկերությանը մատակարարել է 1,97 միլիարդ խորանարդ մետր, ինչն այդ երկրում վառելիքի ընդհանուր սպառման 2/3-ն է։

«Գազպրոմն» ամբողջությամբ դադարեցրել է վառելիքի մատակարարումը նաև գերմանական Shell Energy Europe Limited ընկերությանը։ «Գազպրոմ Էքսպորտի» և Shell Energy Europe Limited-ի միջև Գերմանիա գազի մատակարարման պայմանագիրը նախատեսում է տարեկան մինչև 1,2 միլիարդ խորանարդ մետր գազ։

Ավելի վաղ՝ մայիսի 31-ին, «Գազպրոմը» ամբողջությամբ դադարեցրել էր գազի մատակարարումը հոլանդական Gasterra ընկերությանը, քանի որ նոր կարգով վճար չէր ստացել ապրիլյան մատակարարումների համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի վերջին առաջարկել էր գնորդի համար «Գազպրոմբանկում» բացել երկու հաշվեհամար՝ ռուբլով և եվրոյով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում