ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինան կմիանա ԵՄ-ին հակամարտության ավարտից և բարեփոխումներից հետո. ֆոն դեր Լայեն

Ուկրաինան կմիանա ԵՄ-ին հակամարտության ավարտից և բարեփոխումներից հետո. ֆոն դեր Լայեն

Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության ժամկետը կախված կլինի նրանից, թե որքան արագ երկիրը կկարողանա վերականգնվել հակամարտությունից և իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ: Նման կարծիք է հայտնել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում:

Նա նշել է, որ որևէ պետության անդամակցությունը Եվրամիությանը սովորաբար տևում է մի քանի տարի՝ սկսած դիմումի ընդունման օրից։

«Ուզում եմ ընդգծել, որ շատ բան կախված է հենց Ուկրաինայից՝ ինչպես նա կկարողանա վերականգնվել այս պատերազմի ավարտից հետո, իսկ այդ հարցում մենք նրան կօգնենք, ինչպես կիրականացնի բարեփոխումներ ու անհրաժեշտ տնտեսական վերափոխումներ, ինչպես կազատվի օլիգարխներից»,- ասել է ԵՀ ղեկավարը:

Ավելի վաղ նման գնահատական ​​էին տվել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Երկու քաղաքական գործիչներն էլ վստահ են, որ Ուկրաինայի միացումը և ինտեգրումը Եվրամիությանը երկար կտևի: Շոլցը նշել է, որ Եվրահանձնաժողովն ինտեգրացիոն գործընթացի վերաբերյալ ավելի որոշակի գնահատականներ կներկայացնի հունիսի վերջին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում