Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Ֆինլանդիայի և Շվեդիայի ղեկավարներին

Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Ֆինլանդիայի և Շվեդիայի ղեկավարներին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյին և Շվեդիայի վարչապետ Մագդալեն Անդերսոնին:

Կողմերը եռակողմ հանդիպում կանցկացնեն, որին կմիանա նաև ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը: Բանակցություններից հետո պաշտոնյաները հանդես կգան կարճ հայտարարություններով:

Քննարկումների առանցքային հարցը ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի  հայտերն են:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, քննարկել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալու հարցը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում