Գերմանիայի կանցլերը խոսել է Արցախյան հիմնախնդրի կարգավորման մասին

Գերմանիայի կանցլերը խոսել է Արցախյան հիմնախնդրի կարգավորման մասին

Ադրբեջանի Նախագահ Իլհամ  Ալիեւը հունվարի 21-ին Բեռլինում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Համատեղ ասուլիսից հետո Ալիեւը «ազատեք քաղբանտարկյալներին» վանկարկումների ներքո ստիպված է եղել լքել ասուլիսի դահլիճը: Թաքցնելով այս հանգամանքը՝ ադրբեջանական լրատվամիջոցներն աղավաղել են նաեւ Անգելա Մերկելի՝ Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ խոսքերը:

«Գերմանիան ցանկանում է օգտակար լինել հակամարտության լուծմանը։ Հնարավորության դեպքում Եվրամիությունը եւս մեկ անգամ հանդես գա նախաձեռնությամբ։ Կարծում եմ՝ Ադրբեջանն այդ առնչությամբ կխոսի Եվրոպական հանձնաժողովի հետ»,-ասել է Անգելա Մերկելը։

Կանցլերը հիշեցրել է, որ Գերմանիան ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի անդամ է, որի համանախագահներն են Ֆրանսիան, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն: 

Մանրամասները` տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում