ՄՊՀ նախագահը Բեռլինում հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների մրցակցային մարմինների ղեկավարների հետ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Գերմանիայի մրցակցային մարմնի՝ Բունդեսկարտելամտի ղեկավար Անդրեաս Մունդթի հրավերով մասնակցել է Բեռլինում տեղի ունեցած մրցակցության 21-րդ միջազգային գիտաժողովին և Մրցակցության միջազգային ցանցի տարեկան համաժողովին, որոնց շրջանակներում հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների մրցակցային մարմինների ղեկավարների հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ունեցող հարցեր, ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ: Այդ թվում՝ Պորտուգալիայի մրցակցային մարմնի ղեկավար Մարգարիտա Մաթոս Ռոսայի հետ քննարկվել են պետական գնումների գործընթացում հակամրցակցային համաձայնությունների և այլ հնարավոր իրավախախտումների բացահայտման մեխանիզմները, համատեղ ուսումնասիրություններ իրականացնելու և համատեղ աշխատանքային խմբեր ստեղծելու հնարավորությունները։ ԱՄՆ առևտրի դաշնային հանձնաժողովի նախագահ Լինա Խանի հետ մտքեր են փոխանակվել հնարավոր աջակցության և վերապատրաստման ծրագրեր իրականացնելու հնարավորությունների շուրջ, ինչպես նաև ձեռք է բերվել երկկողմ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն։
Գեղամ Գևորգյանը քննարկում է ունեցել նաև Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակ
ՄՊՀ նախագահը հանդիպումներ է ունեցել նաև Ռումինիայի, Ուզբեկստանի, Մոլդովայի, Բրազիլիայի, Լիտվայի, Հունաստանի և Վրաստանի մրցակցային մարմինների ղեկավարների հետ, որոնց հետ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փոխգործակցության և համատեղ ծրագրերի իրականացման նպատակով համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։









