ԳԳևորգ Թոսունյան

Հակոբ Արշակյանը Դուբայում անցկացվող Future Innovation Summit-ում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը

Հակոբ Արշակյանը Դուբայում անցկացվող Future Innovation Summit-ում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը տեղեկացրել է՝ շեյխ Սաքեր Ալ Քասիմի հրավերով համաշխարհային ճանաչում ունեցող աստղաֆիզիկոս, Starmus փառատոնի հիմնադիր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանի և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ մասնակցում է Դուբայում անցկացվող Future Innovation Summit 2022 կոնֆերանսին, որը նվիրված է տիեզերական տեխնոլոգիաների զարգացմանը։

«Առիթ ունեցա ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը, օրենսդրական դաշտը և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում արտոնությունների համակարգը։

 

Մասնակիցներին հրավիրեցի սեպտեմբերի 5-10-ը մասնակցելու Երևանում անցկացվող ամենահայտնի գիտական՝ Starmus VI միջազգային փառատոնին»,- Ֆեյսբուքի էջում գրել է Արշակյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում