ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Նյու Ջերսիից հանրապետական օրենսդիր Քրիս Սմիթը և Մասաչուսեցից դեմոկրատ Ջիմ Մակգովերնը նախօրեին Կոնգրեսին են ներկայացրել 537 համարի փաստաթուղթը, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Կառավարությանը կոչ է արվում՝ «կասեցնել այցահրավերներն ու ֆինանսական սահմանափակումներ կիրառել Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատվություն են կրում մարդու իրավունքների աղաղակող խախտումների համար»։ Քրիս Սմիթի խոսքով՝ Բաքուն շարունակում է օգտագործել կտտանքները, քաղաքական շարժառիթներով քրեական հետապնդումները, ճնշումներն ու նաեւ այլ երկրներում մարդկանց առեւանգումները՝ իրավապաշտպաններին, անկախ լրագրողներին և հոգևորականներին լռեցնելու համար։ 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում