ԱՄՆ-ն ակտիվացնում է պայքարը «Իսլամական պետության» դեմ

ԱՄՆ-ն ակտիվացնում է պայքարը «Իսլամական պետության» դեմ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին ուղղված ամենամյա ուղերձում անդրադարձել է երկրի եւ աշխարհի համար մի շարք հանգուցային թեմաների: Ուղերձի շեշտը տնտեսական ցուցանիշներն են եղել: Նա մատնանշել է այն առաջնահերթությունները, որոնք կենսական նշանակություն են ձեռք բերել ԱՄՆ-ի քաղաքական օրակարգում: Օբաման հայտարարել է Կուբայի հետ հարաբերությունները վերանայելու անհրաժեշտության մասին: Նա Կոնգրեսին կոչ է արել «Իսլամական պետության» դեմ ռազմական ուժ կիրառելու թույլտվություն տալ:

Բարաք Օբաման ընդգծել է, որ միջազգային ասպարեզում ԱՄՆ-ն պետք է հենվի ոչ միայն ռազմական հզորության, այլեւ եռանդուն դիվանագիտության վրա:

Հարցումները ցույց են տվել, որ տնտեսական բարենպաստ ֆոնի վրա Օբամայի վարկանիշը զգալիորեն բարձրացել է: Այսօր նրա քաղաքականությանը հավանություն է տալիս ամերիկացիների 50 տոկոսը՝ 10 տոկոսով ավելի, քան 2014-ի հոկտեմբերին:

Մանրամասները` տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում