ԼԼիլիթ Ասատրյան

«Օբզերվերը» կհամագործակցի Հայաստանի հետ. Նարեկ Մկրտչյանն ու հիմնադրամի նախագահը հուշագիր են ստորագրել

«Օբզերվերը» կհամագործակցի Հայաստանի հետ. Նարեկ Մկրտչյանն ու հիմնադրամի նախագահը հուշագիր են ստորագրել

Հայաստանում և Հնդկաստանում մարդկային կապիտալի զարգացման ու սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ նախաձեռնությունների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու «Օբզերվեր» հետազոտական հիմնադրամի նախագահ Սամիր Սարանը Նյու Դելիում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Այդ մասին ասված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ֆեյսբուքի էջում։

 

«Հիմնադրամը, որն զբաղվում է տարբեր երկրների կառավարություններին, գործարար ու ակադեմիական համայնքներին խորքային ուսումնասիրությունների, վերլուծությունների տրամադրմամբ ու ներառական հարթակների ապահովմամբ, այսուհետ կհամագործակցի նաև Հայաստանի հետ:

 

Հուշագրի շրջանակում նախատեսվում է մշակել ծրագրեր՝ ուղղված սոցիալական պաշտպանության, ժողովրդագրության, գենդերային քաղաքականության և զբաղվածության ոլորտներում երկուստեք սահմանված առաջնահերթություններին և ռազմավարական խնդիրների կարգավորմանը։
 

Համատեղ ստորագրված փաստաթղթի արդյունքում նախատեսվում է նաև կազմակերպել միջազգային համաժողով՝ «Երևանյան երկխոսություններ. ուսումնասիրելով աշխատանքի ապագան 21-րդ դարում» խորագրով՝ գիտելիքի ու փորձի փոխանակման նպատակով»,- նշված է գրառման մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում