Հայերին այսօր էլ սպառնում են սպանել միայն այն բանի համար, որ իրենք հայ են. Ժոնաթան Լաքոտ

Հայերին այսօր էլ սպառնում են սպանել միայն այն բանի համար, որ իրենք հայ են. Ժոնաթան Լաքոտ

Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտն Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին:

Նա մեջբերել է Ադոլֆ Հիտլերի հայտնի խոսքը. «Ո՞վ է այսօր խոսում հայերի կոտորածների մասին», ապա դրան հակադարձել է Էդգար Հիլզենրատի խոսքերով. «Դրա մասին պետք է իմանան բոլորը, այլապես ինչպե՞ս հնարավոր կլինի կանխել հետագա ցեղասպանությունները»:

Ֆրանսիացի դիվանագետը մեջբերել է նաև Սողոմոն Թեհլերյանի դատավարությունից հետո Ռաֆայել Լեմկինի արտահայտած միտքը. «Ինչո՞ւ են դատապարտում մարդուն. մի՞թե մեկ միլիոն մարդու սպանությունն ավելի փոքր հանցագործություն է, քան մեկ մարդունը»:

Եզրափակելով՝ Լաքոտը հավելել է, որ վերոնշյալ մտքերն արտահայտում են այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանությունը փաստ է բոլոր նրանց համար, ովքեր հիշում են այն, և անգամ նրանց համար, ովքեր հերքում են ճշմարտությունը:

«Հայերին այսօր էլ սպառնում են սպանել միայն այն բանի համար, որ իրենք հայ են: Մարդկանց այսօր էլ նախկինի պես սպառնում են ցեղասպանությամբ: Եկեք լինենք հիշատակի, ճշմարտության ու արդարության լուսավոր կողմում»,- գրել է Լաքոտը: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում