«Չարլի Հեբդոն» դարձել է հին աշխարհի ամենապահանջված պարբերականը

«Չարլի Հեբդոն» դարձել է հին աշխարհի ամենապահանջված պարբերականը

Ահաբեկչական հարձակումներից հետո «Չարլի Հեբդոն»  դարձել է Եվրոպայի ամենապահանջված պարբերականը:

Առաջին էջում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներով համարի վերաթողարկման տպաքանակը հասել է 7 միլիոնի: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պաշտպանել է ծաղրանկարների վերատպումը։ Միայն անցած երկու օրերին իրացվել է թերթի մոտ երկու միլիոն օրինակ: Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում եւ Գերմանիայում թերթի տպաքանակը սպառվել է հաշված ժամերի ընթացքում: Կրպակների մոտ մեծ հերթեր են գոյացել:

Ահաբեկչական կազմակերպությունների կողմից չդադարող սպառնալիքները ստիպել են եվրոպական երկրներին անվտանգության լրացուցիչ ուժեր կենտրոնացնել մարդաշատ վայրերում: Բելգիական քաղաքների փողոցները, բացի ոստիկաններից, կհսկեն նաեւ բանակայինները:

Երկրում անցկացված հակաահաբեկչական գործողության ընթացքում օրեր առաջ ոչնչացվել էր 3 գրոհային, ձերբակալվել ավելի քան 10 մարդ: Մայրաքաղաք Բրյուսելի եւ Անտվերպենի անվտանգությունը պահպանելու է դուրս եկել մոտ 300 զինծառայող:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում