Այսօր գիշեր փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել ՊԲ հինգ զինծառայող. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Ճշտված տեղեկություններով՝ այսօր գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հրահրած փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի հինգ պայմանագրային զինծառայող: Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակը:
Նշվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:









