Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳևորգ Թոսունյան

Տավուշի մարզում թեթև արդյունաբերության ոլորտը զարգանալու մեծ ներուժ ունի. էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է մարզ

Տավուշի մարզում թեթև արդյունաբերության ոլորտը զարգանալու մեծ ներուժ ունի. էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է մարզ

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի շրջանակում հերթական այցն է կատարել տեքստիլի ընկերություններ։

Փոխնախարարն այս անգամ այցելել է Տավուշի մարզի «Տեքսուորլդ» և «Տավուշ տեքստիլ» ընկերություններ։

Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ընկերությունների արտադրական հզորություններին, առաջիկա ծրագրերին և առկա խնդիրներին։ 

«Տեքսուորլդ» ընկերությունն արտադրում է արտահագուստ, որոշ խմբաքանակ արտադրվում է ՀՀ Զինված ուժերի համար։ Ընկերությունն ունի արտահագուստի սեփական՝ «Դելտա» ապրանքանիշը։

«Տավուշ տեքստիլ» ընկերությունը շինարարական ձեռնոցների արտադրության ոլորտի առաջատարներից է։ Արտադրանքի գերակշիռ մասն արտահանվում է: Ընկերությունն իր գործունեության ընթացքում գրանցել է զարգացման դինամիկ աճ՝ շարունակաբար ավելացնելով արտադրանքի և արտահանման ծավալները: Ընկերության Բերդ քաղաքի մասնաճյուղում աշխատում է շուրջ 400 աշխատակից։

Այցի ընթացքում Ռաֆայել Գևորգյանը հանդիպում է ունեցել նաև Տավուշի մարզի Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են մարզում տեքստիլ ոլորտի ընթացիկ զարգացումները, արտադրություւների ընդլայնման հնարավորությունները։

Ռաֆայել Գևորգյանը նշել է, որ Տավուշի մարզում թեթև արդյունաբերության ոլորտը զարգանալու մեծ ներուժ ունի, ինչը խիստ կարևոր է զբաղվածության ապահովման տեսանկյունից ևս։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում